30 Սեպտեմբեր 17
Անի Քրիստիի նոր ֆոտոշարքն ու Երեւան գալու առիթը
 
 
0

Վերջին անգամ 2014-ին պրոֆեսիոնալ ֆոտոշարք իրականացրած երգչուհի Անի Քրիստին նոր լուսանկարներ ունի: Գլենդելում բնակվող երգչուհին BRAVO.am-ին ասել է` ինչպես նոր երգերը, այնպես էլ ֆոտոշարքերն, իր դեպքում արվում են ըստ տրամադրության.«Փորձելու եմ առաջիկայում լրացնել այս տարիների բացը:): Այժմ այս երեք կերպարով եմ հանդես եկել, բայց այլ շատ հետաքրքիր գաղափարներ էլ կան, որոնք աստիճանաբար կյանքի կկոչվեն»:

Անի Քրիստին

Սա Անիի եւ լուսանկարիչ Սեդա Ստեփանյանի առաջին համագործակցությունն է.«Շատ էի հավանում նրա աշխատանքները, եւ երբ առաջարկեց լուսանկարել, սիրով համաձայնեցի: Մեր առաջին, բայց կարծում եմ՝ ոչ վերջին համագործակցությունն է: Դիմահարդարումն արել է դերասանուհի Արմինե Սուքիասյանը: Ընդհանուր ոճով՝ զգեստների ընտրություն, վարսահարդարում, ինքս են զբաղվել: Վստահում եմ փորձառուներին, բայց այս անգամ ուզում էի անել իմ սրտից բխածը»,-պատմել է նա:

Երգչուհու առաջին ֆոտոշարքն իրականացվել է 14 տարեկանում. ««Կռունկ» երգի փառատոնին էի մասնակցում, երբ օպերատորներից մեկը՝ Արթուր Ղարայանը, ցանկություն հայտնեց ինձ լուսանկարել: Հիշում եմ՝ շատ ոգեւորված էի»:
Անի Քրիստին

Առաջիկայում Անին կայցելի Հայաստան` նկարահանելու իր նոր տեսահոլովակն ու մասնակցելու երգահան Արամ Ավագյանի հեղինակային երեկոյին.«Նոր երգիս երաժշտության հեղինակն Արամ Ավագյանն է, խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը: Այս ստեղծագործության շրջանակում առաջին անգամ համագործակցել եմ դուդուկահար եղբայրներ Գաբրիել եւ Վարդան Շահինյանների հետ: Հոլովակի ռեժիսորը կլինի Արթուր Մանուկյանը»:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Սեդա Սերոբյանի

 
Գնահատեք նյութը
Վարկանիշ: 5.0/5 (1 ձայն)
5164 Դիտում
Շաբաթվա Թոփ լուրերը
 
Անի Քրիստին

Անի Քրիստին

Անի Քրիստին

Անի Քրիստին

Անի Քրիստին

Անի Քրիստին

Անի Քրիստին

Անի Քրիստին

Անի Քրիստին

Անի Քրիստին

Անի Քրիստին

Անի Քրիստին

Անի Քրիստին

Անի Քրիստին

Դեպի վերև
Bravo-ի նյութերին մշտապես տեղյակ լինելու համար սեղմեք
0
5164 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:
 
Գնահատեք նյութը
Վարկանիշ: 5.0/5 (1 ձայն)
5164 Դիտում
Շաբաթվա Թոփ լուրերը