18 Սեպտեմբեր 17
Oriflame Fashion Weekend. Երեւանի խոշորագույն ֆեշն իրադարձության ամենահետաքրքիր դրվագները
 
 
0

Երեւանի ամենակոլորիտային ու պատմամշակութային վայրերից մեկը` Երկաթուղային կայարանը, երկու օր շարունակ դարձել էր Հայաստանում գեղեցկության եւ նորաձեւության ոլորտի խոշորագույն իրադարձության կիզակետը: Շվեդական «Օրիֆլեյմ» ընկերությունը, ընդլայնելով արդեն ավանդույթ դարձած նախագծի մասշտաբները, կազմակերպել էր Oriflame Fashion Weekend երկօրյա միջոցառումը, որը սեպտեմբերի 16-ին ու 17-ին իր շուրջը համախմբեց նորաձեւության բոլոր սիրահարներին:

Oriflame Fashion Weekend 2017

Նախագիծը միավորել էր հայ 30 ճանաչված եւ սկսնակ դիզայներ-մոդելավորողների ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից (ԱՄՆ, Ֆրանսիա): Ի դեպ, սկսնակ դիզայներներին այս տարի հաճելի անակնկալ էր սպասվում, քանի որ նախագիծն ուներ մրցութային մաս: Հաղթողի համար սահմանված էր հատուկ մրցանակ՝ Oriflame Fashion Award, որը կաջակցի նոր հավաքածուի ստեղծմանը: 


«Օրիֆլեյմ Հայաստան»-ի գործադիր տնօրեն Նաիրա Մարգարյանը BRAVO.am-ի հետ զրույցում ընդգծեց, որ իրենց ընկերությունն աջակցում է ոլորտի զարգացմանը, քանի որ գեղեցկությունն ու նորաձեւությունը սերտորեն կապված են միմյանց.«Ուրախ ենք, որ հանդիսանում ենք նման գեղեցիկ հարթակի հիմնադիրը Հայաստանում եւ աջակցում ենք այն մարդկանց, ովքեր աշխատում են ու ստեղծագործում այս ոլորտում: Ի վերջո, պաշտոնապես չունենք նորաձեւության շաբաթ Հայաստանում, եւ մենք ստանձնեցինք այդ դերն ու քայլ կատարեցինք այդ ուղղությամբ: Այս տարի մենք ունենք աննախադեպ քանակությամբ մասնակիցներ. եթե նախկինում ցուցադրությանը մասնակցում էր 4-5 դիզայներ, ապա այս օրերին ներկայացվեցին 30 դիզայներների հավաքածուները»:

Oriflame Fashion Weekend 2017

Նրա խոսքով` վայրի ընտրությունը նույնպես պատահական չէ. Երկաթուղային կայարանն այցեքարտ է հանդիսանում Երեւանի համար եւ փոխանցում է մայրաքաղաքի շունչն ու մշակույթը.«Մեր բոլոր դիզայներները հայ են,  եւ մտածեցինք` գեղեցիկ համադրություն կլինի հենց այստեղ ներկայացնել հայկական նորաձեւության ստեղծարար ներուժը»,-նկատեց «Օրիֆլեյմ Հայաստան»-ի գործադիր տնօրենը:


Օր 1-ին. Վահան Խաչատրյանի գունեղ ֆեշն շոուն եւ Արմինե Օհանյանի փարիզաբույր հավաքածուն 


Առաջին օրվա շոու-ցուցադրության ժամանակ իրենց նոր հավաքածուները ներկայացրին Հակոբ Շահինյանը, Նելլի Սերոբյանը, Գեւորգ Շադոյանը, Վահան Խաչատրյանը, Արմինե Օհանյանը, «Շաբիգ» ապրանքանիշը եւ այլ սկսնակ ու հայտնի դիզայներներ: Հիմնական դիզայներներից Նելլի Սերոբյանն առաջին անգամ էր մասնակցում Oriflame Fashion Weekend-ին, եւ այդ առիթով ներկայացրեց իր նոր`«Սեւ ծիածան» հավաքածուն, որի ոգեշնչման աղբյուրը եղել են օբսիդիանն ու որդան կարմիրը: Ներկայացված հագուստներում գերակշռում էին սեւ, խակ կանաչ գույները եւ տեղ-տեղ կարմիր դետալները: Նելլին հավատարիմ էր մնացել իր ձեռագրին ու հավաքածուն ստեղծելիս չէր շեղվել իր սիրելի մինիմալիստական ոճից:

Oriflame Fashion Weekend 2017

Դիզայներ Գեւորգ Շադոյանը, սակայն, առաջին տարին չէ, որ մասնակցում է նախագծին: Արդեն 4-րդ տարին է, ինչ նա ներկայանում է իր ամենահայտնի ու սիրված հավաքածուներով, եւ Oriflame Fashion Weekend 2017-ը բացառություն չէր. «Անշուշտ, Օրիֆլեյմի հետ առաջին օրվանից եմ աշխատել եւ մասնակցել բոլոր ցուցադրություններին: Շատ հաճելի է, որ այս տարի նախագիծն ընդլայնվել է եւ երկու օրով է անցկացվում: Այն մեծ հնարավորություն է տալիս հատկապես սկսնակ դիզայներներին: Ես նրանց շատ եմ քաջալերում, որպեսզի է՛լ ավելի ոգեշնչվեն, եւ նրանց առջեւ նոր ճանապարհներ բացվեն»,- ասաց Շադոյանը:


Ցուցադրության ամենավառ, գունեղ ու երաժշտական մասն ապահովեց դիզայներ Վահան Խաչատրյանը, որի նոր հավաքածուն ներկայացվեց, կարելի է ասել, պարային շոուի ընթացքում: Հագուստների առաջին իսկ մոդելներից պարզ էր, որ հավաքածուն նվիրված է 90-ականների փոփ-ֆենոմեն «Spice Girls» երաժշտական խմբին.«90-ականների ոճը շատ արդիական է մեր օրերում, բոլորն անդրադառնում են հատկապես խորհրդային ժամանակաշրջանի ոճին, բայց ինձ համար 90-ականները փոփ երաժշտությունն էր, եւ ես որոշեցի այն մատուցել իմ վերլուծությամբ: Հավաքածուն էլ համապատասխանում է այսօրվա բոլոր թրենդերին՝ չնայած որպես հիմք վերցրել էի 90-ականները»,- նկատեց «Biayni» բրենդի հիմնադիրը:

Oriflame Fashion Weekend 2017

Եթե դուք մտածում եք, թե որքանով է կրելի հավաքածուն, ապա ինչպես Վահանն է ասում, այն, ինչ մարդիկ գնում են խանութներից ու կրում են, միշտ չէ, որ համընկնում է պոդիումում տեսածի հետ.«Գիտեք, նորաձեւությունն այն բնագավառն է, որտեղ դիզայները պիտի ցույց տա իր մտքերը: Երբ կգա ժամանակը, եւ ամռանը հավաքածուն կհայտնվի խանութում, բնականաբար, արդեն փոփոխված մոդելներ կլինեն՝ ավելի համալրված ու ավելի հարմարեցված մեր իրականությանը: Բայց չպետք է մոռանանք, որ սա նաեւ շոու է, ու կարծում եմ՝ կարիք կա ինչ-որ տեղ չափազանցնելու եւ անելու այն, ինչ իրական կյանքում գուցե չես կարող անել»:


Փարիզաբնակ դիզայներ Արմինե Օհանյանի ստեղծած հագուստները տարբերվում են իրենց էսթետիկությամբ եւ նորագույն տեխնոլոգիական լուծումներով։ Եվրոպայում հեղինակավոր նորաձեւության շաբաթների մասնակցած հայուհին դեռ ամռանը BRAVO.am-ի հետ զրույցում ուրախությամբ հայտնել էր, որ անհամբերությամբ սպասում է հայրենիքում ներկայանալու հնարավորությանը եւ իր նոր հավաքածուն կներկայացնի Oriflame Fashion Show-ի շրջանակում։ Հավաքածուի մասին կարդացեք այստեղ:

Oriflame Fashion Weekend 2017

Օր 2-րդ. Հաղթողների հուզմունքն ու հայտնի դիզայներների անակնկալը


Նրանք, ովքեր ներկա էին երկօրյա ցուցադրությանը, կփաստեն, որ երկրորդ օրվա շոու-ցուցադրության ժամանակ ներկայացված հավաքածուները տարբերվում էին նախորդ օրվա հավաքածուներից՝  հաշվի առնելով այն, որ դրանք ավելի կրելի էին: Այս անգամ ներկայացվեցին Վարդուհի Բարսեղյանի, Ֆաինայի, Արամ Նիկոլյանի, Արեւիկ Սիմոնյանի, Harmony Yerevan, Zgest, Ankasa, Petoor բրենդերի ու այլ դիզայներների հավաքածուները: 


«Փետուր»-ի նոր հավաքածուն նախկիններից տարբերվում էր նրանով, որ ստեղծվել էին մի քանի մոդելներ նաեւ տղամարդկանց համար.«Ոգեշնչվել ենք Սամուրայների մասին գրքից, պատվո կանոններից, ընդհանուր առմամբ՝ արեւելյան մշակույթից: Այս հավաքածուի հերոսն ու հերոսուհին գնահատում են շքեղությունն ու հարմարավետությունն ամենուր՝ տանը, հանգստի ժամանակ, նույնիսկ մարզադահլիճում»,- մեզ հետ զրույցում ընդգծեց բրենդի հիմնադիր Անի Մկրտչյանը:

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend-ի երկրորդ օրը խորհրդանշական էր նաեւ նրանով, որ հայտարարվեցին մրցույթում հաղթած մասնակիցների անունները: Նշենք, որ սահմանված էր երկու մրցանակ՝ «Fashion Voting» եւ «Fashion Award»: Մի դեպքում հաղթող դիզայներն ընտրվել էր առցանց քվեարկության արդյունքում, իսկ մյուս դեպքում գլխավոր մրցանակը ստացավ «Oriflame» ընկերության կողմից ընտրված մասնակիցը: Հիշեցնենք, որ մրցութային մասը նախատեսված էր միայն սկսնակ դիզայներների համար, եւ ըստ այդմ`«Fashion Voting» մրցանակին արժանացավ դիզայներ-մոդելավորող Հակոբ Շահինյանը, իսկ գլխավոր «Fashion Award» մրցանակին` դիզայներ-մոդելավորող Վարդուհի Բարսեղյանը:


Վերջինս Oriflame Fashion Weekend 2017-ին ներկայացրեց իր առաջին՝ «Victorian Symbolism» (Վիկտորիանական սիմվոլիզմ) հավաքածուն, որն «Artfest» միջազգային փառատոնին ճանաչվել է «Տղամարդու հագուստի լավագույն հավաքածու»։ Հավաքածուն ստեղծելիս Վարդուհին ոգեշնչվել է վիկտորիանական շրջանի նկարիչ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի կտավներից եւ ձեռագործության մաքրամե տեսակի նմուշներից:


«Հավաքածուն ամբողջությամբ ինքս եմ արել՝ կարել եմ, ձեռքով նկարել, գործել… Շատ եմ աշխատել նաեւ կոշիկների վրա: Եթե ուշադիր նայեք, կտեսնեք, որ դրանց վրա նույնպես մաքրամեի հատվածներ կան: Շատ բարդ էր դրանք տեղադրելը: Կոշիկների վրա կային նաեւ փայտից դետալներ, եւ շատ դժվար էր ցանկալի տեսք ստանալը: Բայց պիտի խոստովանեմ, որ շատ եմ սիրում այս հավաքածուն: Այն նախատեսված էր որպես դիպլոմային աշխատանք: Նախ ստեղծել էի երեք լուք, բայց քանի որ Oriflame Fashion Weekend-ը պետք է լիներ, եւ ուզում էի անպայման մասնակցել, ավելացրի եւս երկու լուք նույն թեմայի մեջ: Նշեմ, որ ես աշխատում եմ միայն տղամարդկանց հագուստի վրա ու երբեք չեմ փոխելու ուղղությունս»,- ասաց Վարդուհին:

Oriflame Fashion Weekend 2017

Իսկ Հակոբ Շահինյանը սիրիահայ սկսնակ դիզայներ է, ով 5 տարի ապրել է պատերազմական գոտում: Իր հեղինակած հագուստներով նա ձգտում է աշխարհին ցույց տալ, որ դեռեւս ապրում է, ստեղծագործում եւ կարողանում է ստեղծել գեղեցկություն: Երիտասարդ մոդելավորողն իր առաջին ցուցադրությունն ունեցել է 2017-ի ապրիլի 30-ին` Երեւանում։ Ներկայացրել է 16 զգեստ, որոնք պատրաստել է Հալեպում։ Oriflame Fashion Weekend 2017-ին նա ցուցադրեց իր «Սաշա» հավաքածուի երկրորդ մասը: Այն զինվորական ոճի եւ կանացի նուրբ դետալների համադրություն է:


«Շատ ճիշտ էր մտածված, որ յուրաքանչյուր համակարգչից միայն մեկ ձայն էր հնարավոր տալ մասնակիցների օգտին: Բայց նույնիսկ այդ դեպքում պարզեց, որ ամենաշատ ձայները ես եմ ստացել, ու դա շատ մեծ նվեր էր ինձ համար: Ես մեծ աջակցություն եմ ստացել թե՛ Երեւանում, թե՛ Սիրիայում, եւ թե՛ ամբողջ աշխարհում արդեն ցիրուցան եղած իմ ընկերներից: Իմ նպատակն է բրենդը ճանաչելի դարձնել ոչ միայն Հայաստանում, այլեւ արտասահմանում: Հուսով եմ՝ ամեն ինչ կստացվի»,- նշեց Հակոբը:

Oriflame Fashion Weekend 2017

Միջոցառման ավարտին եւս մեկ անակնկալ էր սպասվում ներկաներին: Դիզայներներ Արամ Նիկոլյանը, Ֆաինան, Արեւիկ Սիմոնյանը եւ Միկա Դանիելյանը հայտարարեցին նոր նախագծի մեկնարկի մասին: Նրանք միասին աշխատելու են նոր հավաքածուի ստեղծման համար, իսկ մանրամասները հայտնի կդառնան ավելի ուշ: Մեզ մնում է միայն սպասել նոր նախագծի մեկնարկին, ինչպես նաեւ Oriflame Fashion Weekend 2018-ին, որը, համոզված ենք, իր մասշտաբներով ու վարկանիշով չի զիջելու արդեն կայացած շոու-ցուցադրությանը:


Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

 
Գնահատեք նյութը
Վարկանիշ: 5.0/5 (1 ձայն)
10049 Դիտում
Շաբաթվա Թոփ լուրերը
 
Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Ֆաինան, Արամ Նիկոլյանը

Ֆաինան, Արամ Նիկոլյանը

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Լիդուշիկը

Լիդուշիկը

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Արփի Գաբրիելյանը

Արփի Գաբրիելյանը

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Գեւորգ Շադոյանը

Գեւորգ Շադոյանը

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Վահան Խաչատրյանը եւ Նելլին

Վահան Խաչատրյանը եւ Նելլին

Նելլիի ընտանիքը

Նելլիի ընտանիքը

Արմեն Գալյանը եւ Ֆաինան

Արմեն Գալյանը եւ Ֆաինան

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Oriflame Fashion Weekend 2017

Դեպի վերև
Bravo-ի նյութերին մշտապես տեղյակ լինելու համար սեղմեք
0
10049 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:
 
Գնահատեք նյութը
Վարկանիշ: 5.0/5 (1 ձայն)
10049 Դիտում
Շաբաթվա Թոփ լուրերը